Wednesday, 17 06 2026
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան

Հասարակության կոնսենսո՞ւս, թե՞ օտարում

Էմիրությունների Gulf News պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ խոսել է մեր երկրի արտաքին քաղաքականության բազմավեկտորության կամ, այսպես կոչված, «և, և»-ի արդյունավետության մասին: Նշելով, որ հայ հասարակության մեջ կա կոնսենսուս արտաքին քաղաքականության վերաբերյալ, Սարգսյանն ասել է, որ Հայաստանը որոշել էր միանալ Եվրասիական միությանը, և միևնույն ժամանակ համաձայնագիր կնքեց ԵՄ-ի հետ:

Ֆորմալ տեսանկյունից` Սերժ Սարգսյանը միանգամայն ճիշտ է, սակայն բովանդակային առումով խնդիրը, անշուշտ, ավելի բազմաշերտ է, քան փաստերի մեխանիկական համադրումը:

Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ խոսում է արտաքին քաղաքական հարցերում հանրային կոնսենսուսի առկայության մասին: Մեծ հաշվով` Հայաստանի հասարակությունը երբեք չի ընդվզել իշխանության արտաքին քաղաքական նախաձեռնությունների դեմ, նույնիսկ այն պարագայում, երբ կայացված որոշումները մոտիվացված չեն եղել, կամ վիճահարույց են եղել հանրային ընկալումների տեսանկյունից: Օրինակ` Հայաստանի իշխանությունները 2013-ի սեպտեմբերին կտրուկ շրջադարձ կատարեցին` երկիրը մաս դարձնելով Մաքսային միությանը, բայց հրապարակային դժգոհություն հայտնեց ընդամենը մի քանի տասնյակ մարդ: Կամ` հայ-թուրքական արձանագրությունները երկփեղկել էին քաղաքական դաշտը, նույնիսկ կառավարող կոալիցիայի փլուզման պատճառ դարձան, բայց հասարակությունը, մեծ հաշվով, իրադարձություններին հետևում էր դիտորդի կարգավիճակով: Ամբողջ խնդիրն այն է, որ կոնսենսուսը հասարակության ակտիվ մասնակցության և տարբեր դիրքորոշումների համաձայնեցման դրսևորում է: Հայաստանի հասարակությունն ուղղակի մեկուսացված է քաղաքական գործընթացից և նրա օտարումը կոնսենսուս համարել, մեղմ ասած, չի կարելի: Գուցե այդ հանգամանքն ավելի անկաշկանդ է դարձնում իշխանության քաղաքականությունը, բայց, մեծ հաշվով, ազդում է իրականացվող քաղաքականության որակի և հետևողականության վրա: Երկրի ներսում հասարակության սուբյեկտության և միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտության հարցերը փոխկապակցված են, ինչը գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է: Ըստ այդմ` կոնսենսուս ենթադրում է ռացիոնալ օրակարգ, հակառակ դեպքում` պատրանք է, որ քողարկում է քաղաքական, հասարակական հարաբերությունների դեգրադացիան, ճահճացումը:

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունները շատ հաճախ շփոթում են քաղաքականության նպատակն ու գործիքակազմը: «Եվ, և»-ն ընդամենը միջոց, սկզբունք է, որի նպատակը Հայաստանի սուբյեկտության մեծացումն է, անվտանգության ապահովումը: ԵՏՄ-ին անդամակցելը, միևնույն ժամանակ` ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելն ինքնին դիվանագիտական նվաճում չէ, երբ, մի կողմից, չի նպաստում Հայաստանի տնտեսության զարգացմանը, մյուս կողմից` եվրոպական մոդելով պետության կառուցմանը: Իշխանությունները «և, և»-ի արդյունավետության մասին կարող են խոսել, երբ փաստացի քաղաքականության մակարդակում կարողանան ապացուցել, որ արտաքին քաղաքականության հարցերում կոնյուկտուրային, գուցե պարտադրված քաղաքական որոշումը չի խանգարում երկրի քաղաքակրթական ընտրությանը:

Նման բան մեզ որևէ մեկն առայժմ չի կարողացել ապացուցել: Հակառակը` Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում շարունակվող էսկալացիան ամեն նոր առիթով ավելի է կաշկանդում Հայաստանի մանևրելու հնարավորությունը` միջազգային հարթակներում նրան նույնացնելով Ռուսաստանի հետ: Իհարկե, պատային այս իրավիճակը ստանդարտ և միաքայլ ելքեր չունի, մյուս կողմից` ժամանակավրեպ են դառնում նաև Հայաստանի իշխանության առաջին դեմքերի շաբլոն արտահայտությունները: Աշխարհն արագ է փոխվում, և այն բանաձևերը, որ կարող էին աշխատել երկու, երեք շաբաթ, ամիս առաջ, հիմա հնացած են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում