«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ անցած հանգստյան օրերին հայաստանյան խանութներում կտրուկ թանկացան սիգարեթների մի քանի տեսակներ:
Օրինակ «Վոգ» տեսակի սիգարեթը թանկացել է մոտ 20 տոկոսով: Դրա մեկ տուփի մանրածախ գինը 520 դրամից հասել է 620 դրամի:
«Դանհիլ» տեսակի սիգարեթների մեկ տուփը թանկացել է 10-13 տոկոսով՝ հասնելով 800-850 դրամի, իսկ «Քենթ»-ի մեկ տուփը թանկացել է 6 տոկոսով՝ հասնելով 550-ի: ՀՀ հարկային օրենսդրությունում տեղի չեն ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են այժմ ազդել սիգարեթների գների վրա: Սակայն հաջորդ տարվա հունվարի մեկից գործողության մեջ են մտնում օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն ծխախոտային արտադրանքի էական թանկացման:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:









































