Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերությունների խմբի նախագահ Բենար Առնոն դարձել է Եվրոպայի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը գնահատվում է 70,7 միլիարդ դոլար,– հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Ինչպես նշում է պարբերականը՝ ամենահարուստ եվրոպացիների վարկանիշային ցուցակում առաջին հորիզոնական բարձրանալուն նրան օգնել է Christian Dior SE ընկերության արժեղթերի աճը։ Այսպիսով ֆրանսիացի գործարարը առաջ է անցել Inditex (ներառում է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Zara–ն և Massimo Dutti–ն) խմբի հիմնադիր՝ իսպանացի Ամանսիո Օրտեգայից, որի կապիտալը 70,2 միլիարդ դոլար է կազմում։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում LVMH ղեկավարը չորրորդ տեղն է զբաղեցրել։ Այս ցանկում առաջատար են մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Berkshire Hathaway ներդրումային հինադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը։







































