Ֆրենսիս Բին Քոբեյնը՝ Nirvana խմբի ղեկավար Քուրթ Քոբեյնի եւ երգչուհի Քորթնի Լավի դուստրը, թողարկել Է իր դեբյուտային երգը՝ այն նվիրելով հոր մահվան տարելիցին: Ֆրենսիսը կոմպոզիցիան կատարել Է տեսանյութում, որը նա հրապարակել Է Instagram-ում:
Պոստի մեկնաբանություններում Քոբեյնն ընդգծել Է, որ ցանկանում Էր իր երգը կատարել կիթառով, բայց չի կարողացել դա անել մանիկյուրի պատճառով:
«Ինձ թվում Է՝ ես տեսել եմ քեզ, երբ փոքր Էի: Ինձ թվում Է՝ ես գտել եմ քեզ»,-ասվում Է կոմպոզիցիայում: Ֆրենսիս Բին Քոբեյնը ծնվել Է 1992 թվականին: 1994 թվականի ապրիլին նրա հորը մեռած են գտել Սիեթլի իր տանը: Պաշտոնական վարկածով՝ երաժիշտի մահվան պատճառը եղել Է ինքնասպանությունը:








































