Այս ամառ Ջեսիկա Սիմփսոնը երկրորդ անգամ մայր է դարձել և երկրորդ անգամ հաղթել ավելորդ քաշի դեմ պայքարում: Օգոստոսից սկսած՝ երգչուհին դիետա և մարզումների խիստ ռեժիմ է պահել Weight Watchers ծրագրի շրջանակներում: Արդյունքը տպավորիչ է. մինչև նոյեմբերի սկզբը Ջեսիկան նիհարել է 18 կիլոգրամով, հայտնում է 7days.ru-ն:
Երգչուհին օգտագործել է 10-օրյա ծրագիրը: «Այդ ծրագիրը կարող է լավ խթան լինել նիհարելու սկզբում: Այն կարելի է հաջողությամբ կիրառել տոներից անմիջապես հետո կամ որևէ իրադարձությունից առաջ, որի ժամանակ ուզում ենք առանձնահատուկ գեղեցիկ երևալ»,- ասել է երգչուհին:
10-օրյա դիետայի ժամանակ Ջեսիկան ուտելու երկու անգամը փոխարինել է օգտակար կոկտեյլներով ու առողջ, սպիտակուցներով հարուստ սննդով: Կոկտեյլներ երգչուհին պատրաստել է մրգերից ու բանջարեղենից՝ բլենդերով: Նրա սիրելի կոկտեյլը բնական յոգուրտի, սպանախի, նուշի յուղի, բանանի և դարչինի խառնուրդն է: Կերել է որևէ խրթխրթան բան՝ խնձոր ու խաշած հնդկահավ կամ նեխուր՝ մի փոքր գետնանուշի յուղի հետ: Ընթրիքին Ջեսիկան լավ սնվել է, բայց, իհարկե, անյուղ միս, մրգեր, բանջարեղեն: Երեկոյան նա նույնիսկ իրեն մի քիչ գինի է թույլ տվել խմել:








































