Մարդիկ, որոնք հեշտ են ֆինանսական ռիսկի դիմում, ուղեղի հատուկ կառուցվածք ունեն։ Այս կապակցությամբ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունն հրապարակվել է Nature պարբերականում։
180 կամավորի մասնակցությամբ գիտափորձը ցույց է տվել, որ ֆինանսական ռիսկերի ավելի հանգիստ դիմող և դրա հետևանքներին ավելի հանգիստ վերաբերվողների գլխուղեղի կեղևի և նշիկների միջև գործառույթային կապերն ավելի լավ են գործում։ Բացի այդ, նրանք, որոնք հակված են ռիսկի դիմելու, գորշ նյութի ավելի մեծ քանակություն են ունեցել։







































