ԱՄՆ պետդեպարտամենտը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիային 1․31 մլրդ դոլարի ինքնագնաց հաուբիցների վաճառքը։ Այս մասին հայտնել են Պենտագոնում։
Էր Ռիադը նախատեսում է 180 ինքնագնաց հաուբից գնել։ Նշվում է, որ պայամանգրի մեջ կներառվի նաև համապատասխան սպառազինությունը։
«Վաճառքը կնպաստի մեր արտաքին քաղաքականությանը և ԱՄՆ ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնել կարևոր գործընկերոջ (Սաուդյան Արաբիա) անվտանգությունը, որը կա և կմնա Մերձավոր Արևելքում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի գլխավոր գործոն»,-ասվում է հաղորդագրությունում։






































