Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի Ամստերդամի «Այաքս»-ի հետ հանդիպումից առաջ նշել է, որ ակնկալում է ոչ հեշտ դիմակայություն:
Իսպանիայի գործող չեմպիոնն արդեն ապահովել է իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում, իսկ հոլանդական ակումբը 2-րդ ուղեգրի համար շարունակում է պայքարել «Միլան»-ի ու «Սելթիկ»-ի հետ:
«Մենք կանգնած ենք լուրջ մրցակցի առջև, որը հավակնում է խմբում երկրորդ տեղը զբաղեցնելուն: Ես «Այաքս»-ին միշտ լուրջ մրցակից եմ համարել, որն ավանդաբար հիանալի է աշխատում երիտասարդների հետ: Մեր գլխավոր նպատակը հաղթելն է, չենք մտածում որևէ այլ բանի մասին: Թիմն այժմ լիովին կենտրոնացած է «Այաքս»-ի հետ խաղի վրա: Որպեսզի հասնենք խաղի ամենաբարձր մակարդակին, ես պետք է հնարավորություն տամ բոլոր խաղացողներին, որոնց վստահում եմ»,- ասել է Մարտինոն:







































