Դերասանուհի Մեգան Մարքլին հանրահայտ դարձրած ամերիկյան «Ֆորս-մաժորներ» հեռուստասերիալի մեկնարկից դեռ երկու տարի առաջ և արքայազնի հետ ծանոթությունից 7 տարի առաջ, դեռ 2009 թվականին դերասանուհին նկարահանվել էր Tostitos չիպսերի գովազդային հոլովակում: Սակայն 9 տարի անց այս հոլովակը անհամեմատ ավելի մեծ ճանաչում ստացավ, քան այն ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է jetsetter.ua-ը:
30 վայրկյան տևող տեսանյութում արքայազնի հարսնացուն վաճառողուհու դերում ուշադիր ուսումնասիրում է չիպսերի փաթեթների բաղադրությունները: Կանգ առնելով Tostitos-ի բացադրացանկի վրա կադրի ետևում հնչող ձայնն ասում է. «Թեթև եգիպտացորեն, բուսական յուղ և աղ. այո, երեք բաղադրիչներն էլ լավն են: Տոստիտոս՝ զարմանալի պարզ»:










































