#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը դրամահավաք է սկսել Սերժ Սարգսյանի թոշակի համար: Դրամահավաք անցկացնելու միտքը ծագել է Սերժ Սարգսյանի և գիտնականների հանդիպումից հետո, երբ վերջինս հայտարարեց, թե իրեն էլ է փող պետք։
«Մենք երախտամոռ չենք, գնահատում ենք Սերժ Սարգսյանի 10 տարվա արածը՝արտաքին պարտք, հողի կորուստ, արտագաղթ եւ այդ ամենը գնահատելով ուզում ենք այդ մարդուն վաստակած հանգստի ուղարկել», ասում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:









































