Ես պատրաստ եմ Սերժ Սարգսյանին առերես ասել, որ ինքը ստախոս է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի, դա կլինի եթե 100 հազար մարդ լինի փողոցում և ԱԺ շենքը շրջափակվի․ «Քաղաքացիական անհնազանդությամբ թույլ չենք տա, որ Սերժ Սարգսյանը ընտրվի: Այս փուլում օրակարգը հստակ է՝ Սերժ Սարգսյանի երրրորդ ժամկետը թույլ չտալը: Մեր խնդիրն է քվեարկություն թույլ չտալը»:
Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է Փաշինյանն ու համախոհները «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում շարունակել են քայլարշավը դեպի Ազատության հրապարակ, անցնելով Վանաձորի փողոցներով ուղևորվել են դեպի Դիլիջան:










































