Առանց կուտակային համակարգի այժմյան երիտասարդները թոշակ կարող են չստանալ, քանի որ մենք ծերացող հասարակություն ենք: Սա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքն է: Ըստ նրա, եթե 25 տարի առաջ Հայաստանում տարեկան ծնվում էր 80 հազար երեխա, ապա այժմ այդ թիվը երկու անգամ պակաս է` 40 հազար:
Այսինքն, ըստ սոցիոլոգի, եթե այժմ չանցնենք կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա հնարավոր է այժմյան երիտասարդները չկարողանան թոշակ ստանալ: Տրամաբանությունը հետևյալն է, այժմ գործում է, այսպես ասած, «երիտասարդները վճարում են ծերերի փոխարեն» սկզբունքը, սակայն ծերերի թիվն ավելանում է արագ տեմպերով, իսկ երիտասարդներինը նվազում, այսինքն` մի քանի տարի հետո երիտասարդները չեն կարող վճարել ծերերի կենսաթոշակները:
Չնայած այս տրամաբանությանը, սոցիոլոգը չի բացառում, որ Հայաստանում այս անգամ, այս համակարգում էլ կարող է գործել «էշ մի սատկի գարուն կգա» սկզբունքը:










































