Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հռոմի պապի հետ հանդիպմանը Արամ Ա վեհափառը հրամայական է համարել քրիստոնեություն-իսլամ երկխոսությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա վեհափառը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության նվազման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Վատիկանը հատուկ ուշադրություն կհատկացնի այդ խնդրին: Արամ Ա վեհափառը հրամայական է համարել քրիստոնեություն-իսլամ երկխոսությունը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, Վատիկանում: Արամ Ա վեհափառը Հռոմի պապին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, այնուհետև կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ուշադրությունն է հրավիրել մի շարք հարցերի վրա:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Այս առաւօտ, 5 Ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վատիկանի մէջ հանդիպում մը ունեցաւ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին հետ։ Արամ Ա. Կաթողիկոս նախ իր շնորհակալութիւնը յայտնեց Պապին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, ինչպէս նաեւ Լիբանանի գծով իր ցուցաբերած զօրակցութեան համար։ Ապա Նորին Սրբութիւնը հետեւեալ հարցերը Պապին ազնիւ ուշադրութեան յանձնեց.-

1) Պայմաններու հետեւանքով եկեղեցիներ Գրիգորեան եւ Յուլեան տօնացոյցերու հետեւելով Քրիստոսի յարութեան տօնը տարբեր թուականներու կը նշեն։ Նկատի ունենալով որ յիշեալ հարցը աստուածաբանական բնոյթ չունի, այլ միայն տոմարական է, անհրաժեշտ է, որ եկեղեցիներու միջեւ խորհրդակցաբար մէկ թուական մը ճշդուի որպէս եկեղեցւոյ միութեան արտայայտութիւն։ 2) Ներկայ ժամանակներու ընկերաբարոյական հարցերը սկսած են ներքին բաժանումներ յառաջացնել թէ՛ եկեղեցիներէն ներս եւ թէ եկեղեցիներու միջեւ։ Անհրաժեշտ է, որ եկեղեցիներ առաջնահերթութիւն տան յիշեալ հարցերուն, քան անցեալէն ժառանգուած դաւանաբանական տարբերութիւններուն, որոնք փաստօրէն սկսած են դառնալ ժամանակավրէպ։ 3) Միջ-կրօնական ընդհանրապէս, քրիստոնեայ-իսլամ մասնաւորաբար յարաբերութիւնը, երկխօսութիւնը ու գործակցութիւնը դարձած է հրամայական։ Սպասելի է, որ բոլոր եկեղեցիները յատուկ կարեւորութիւն ընծայեն այս մարզին՝ միջ-եկեղեցական յարաբերութեան եւ աստուածաբանական երկխօսութեան ծիրէն ներս: 4) Քրիստոնէական ներկայութիւնը Միջին Արեւելքէն ներս սկսած է նուազիլ։ Սպասելի է, որ Վատիկան յատուկ ուշադրութիւն ընծայէ շրջանէն ներս քրիստոնէական ներկայութեան եւ քրիստոնեայ-իսլամ գոյակցութեան:

Սրբազան Քահանայապետը համաձայն գտնուեցաւ Վեհափառ Հայրապետին մատնանշած հարցերուն եւ յայտնեց, որ այս ուղղութեամբ աշխատանք կը տարուի Վատիկանի կողմէ, նկատի ունենալով խնդրոյ առարկայ հարցերուն ներկայացուցած այժմէականութիւնը ու կարեւորութիւնը:

Հայրապետը Վատիկան մեկնած էր ընդառաջելով Ֆրանսիս Պապին հրաւէրին՝ ներկայ ըլլալու Վատիկանի պարտէզին մէջ զետեղուելիք Ս. Գրիգոր Նարեկացիի արձանի զետեղման արարողութեան։ Արձանը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ Սերժ Սարգիսեանի կողմէ։ Պապը նաեւ յատուկ հրաւէրներ ուղարկած էր նախագահ Սարգիսեանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եւ հայ կաթողիկէ Հոգեւոր Տիրոջ Ամեն. եւ Գերերջ. Գրիգոր Պետրոս Ի. Պատրիարքին։ Արձանի բացումէն ետք, երկու Վեհափառ Հայրապետները եւ Հոգեւոր Տէրը ճաշի հիւրը եղան Պապին իրենց պատուիրակութեան անդամներուն հետ, իսկ երեկոյեան ներկայ գտնուեցան ի պատիւ նախագահին Վատիկանի մօտ Հայաստանի դեսպան Միքայէլ Մինասեանին կազմակերպած ճաշկերոյթին:

Նշենք, որ Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմէին Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյեան՝ առաջնորդ հիւսիսային Ամերիկայի արեւելեան թեմին, Գերշ. Տ.Գեղամ Արք. Խաչերեան՝ առաջնորդ Յունաստանի հայոց թեմին եւ Հոգշ. Տ.Պետրոս Վրդ. Մանուէլեան՝ Տեղեկատուական Բաժանմունքի վարիչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում