Thursday, 02 07 2026
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»

Իրավիճակը դառնում է օրհասական․ «Հոգևոր Հայաստան»

Հոգևոր Հայաստան նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Համայն Հայությանը

Հայրենակիցնե՛ր…

Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ահագնացող արտաքին ու ներքին մարտահրավերներն իրավիճակը դարձրել են ծայրահեղ տագնապալի։Մինչդեռ հայության անվերապահ աջակցությունը չունեցող իշխանությունը ցանկացած փոփոխություն նախաձեռնում է հենց փոփոխությունները բացառելու միտումով, ինչն է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը… Արդյունքում՝ հայրենազրկված, հուսալքված ժողովուրդ և բզկտված հասարակություն…

Այս ամենի հետ չհամակերպվող հայրենանվեր ընդդիմադիրների համար պայքարի միակ այլընտրանքը մնում է առճակատումն ու անձնազոհ ընդվզումը, անկանխատեսելի հետևանքներով։

Իրավիճակը դառնում է օրհասական, երբ իշխանության հանդեպ անվստահությունն ու համատարած հուսահալքությունը փոխանցվում է մաքառող Արցախ, նաև՝ արտերկիր, անարդյունավետ դարձնելով սփյուռքահայության ջանքերը, ովքեր նույնպես իրենց Հայրենիքի քաղաքացին ու տերը լինելու լիիրավ իրավունքն ունեն։ Հոգևոր Հայաստանը ճակատագրական այս պահին հնչեցնելով Հայքն ու Հայոց պետականությունը վտանգված լինելու ահազանգը, միաժամանակ բարձրաձայնում է Հայ ժողովրդի փրկությանն ու վերածննդին միտված միանշանակ հրամայականը՝

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ,

առաջ քաշելով հետևյալ առաջնահերթությունը. • Համայն հայության հարցերի Խորհրդի ձևավորում. Ելնելով խնդրի հրատապ անհրաժեշտությունից, նաև՝ ողջունելով Հայոց տարբեր շրջանակներում արդեն իսկ գործող ազգի ապագայով մտահոգ տարաբնույթ նախաձեռնությունների գործունեությունը, Հոգևոր Հայաստանը համախմբման իր ուղերձն է հղում քաղաքական, հասարակական, ազգանպաստ բոլոր կառույցներին և առանց հապաղելու նախաձեռնում Խորհրդի կայացման և համահայկական օրակարգի ձևավորման շուրջ խորհրդակցություններ սկսել նրանց հայրենանվեր ջանքերի միավորման համար…

Քաղաքակրթական հակամարտության կիզակետի վերածված մեր տարածաշրջանում Հոգևոր Հայաստանը վստահաբար տեսնում է նաև խիզախման ու մեծագույն նվաճումների իրական հնարավորություններ… Պահը պատմական է…

Միասնական, արարչագործ վճռականությամբ արժանի լինենք նոր, իրական Հայաստանի կայացման մեծագույն առաքելությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում