37-ամյա Քիմ Քարդաշյանի շքեղ նկարը կզարդարի Elle ամսագրի ապրիլյան թողարկման շապիկը:

Հարցազրույցում նա առաջին անգամ մանրամասն պատմել է, թե ինչպես է մայրացել երրորդ անգամ:

Չիկագո անունով աղջկան Վեսթ-Քարդաշյան ընտանիքի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Աստղը խոստովանել է, որ սաղմնային վիճակում իրենց առաջարկել են ընտրել երեխայի սեռը: «Շատ դժվար էր, ո՞ր սեռն ընտրես: Եվ ես ասացի՝ ընտրեք ամենաառողջին, և դա աղջիկ էր»:

Քիմը նաև պատմել է, թե ինչպես է շփվել փոխնակ մոր հետ: «Ես նրան միանգամից ասացի, որ ամեն օր քաղցր եմ ուտում, և եթե դու փքաբլիթ կամ պաղպաղակ ես ուզում, գնա և վերցրու: Արա այնպես, ինչպես ավելի լավ կզգաս»:

Հիմա Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը երեք առաողջ երեխա ունեն, և նա վստահ չէ, որ պատրաստ է չորրորդին: «Իմ տունն ու իմ սիրտը հիմա իրոք լիքն են՝ ամենալավ իմաստով: Ես չեմ կարծում, որ գլուխ կհանեմ, եթե ավելի շատ լինենք: Ես շատ քիչ ժամանակ ունեմ, և կարծում եմ, որ կինը պետք է ամուսնուն այնքան ժամանակ տրամադրի, որքան տրամադրում է երեխաներին»,- ասել է Քիմը:












































