Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կտրուկ դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ճնշմանը: Սա հետևում է նրանց համատեղ հայտարարությունից, հայտնում է gazeta.ru-ն:
«Ուկրաինան հնարավորություն ունի ազատորեն որոշելու՝ ինչ տեսակի համագործակցություն է փնտրում ԵՄ-ի հետ, ուստի մենք կտրականապես կողմ չենք Ռուսաստանի դիքորոշմանը և այդ ուղղությամբ գործողություններին: ԵՄ-ի հետ ավելի ամուր հարաբերությունները չեն կառուցվում մեր եվրոպական գործընկերների և նրանց հարևանների միջև հարաբերությունների հաշվին, ինչպիսին Ռուսաստանն է»,- հայտարարել են նրանք:
Ավելի վաղ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է այս տարվա նոյեմբերին Ասոցացման համաձայնագիրը ստորագրել Ուկրաինայի, իսկ հաջորդ տարի՝ Մոլդովայի և Վրաստանի հետ:











































