Associated Press գործակալությունը Ջոզեֆ Ֆեդերմանի հոդվածն է հրապարակել, որ նվիրված է իսրայելյան «Մոսադի» առաջնորդ Յոսի Կոենի ելույթին՝ Իրանի վերաբերյալ փակ խորհրդակցության ժամանակ:

Associated Press-ը, փակ խորհրդակցությանը ներկա գտնված աղբյուրի վրա հիմնվելով, Կոենի խոսքերն է մեջբերում, որ նա «100% վստահ է», որ Իրանը շարունակում է զարգացնել իր ռազմական միջուկային ծրագիրը և բացարձակ չի հրաժարվում ատոմային ռումբ ստեղծելու իր պլաններից: Նա «սարսափելի սխալ» է անվանել Իրանի հետ միջուկային գործարքը և պատժամիջոցները հանելը այդ երկրի վրայից, նշելով, որ իրանական միջուկային ծրագրի հիմնական տարրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել:

Կոենի կարծիքով՝ մի քանի տարվա ընթացքում Իրանը կկարողանա բավարար հարստացված ուրան ստանալ՝ ատոմային ռումբերի զինանոցի ստեղծման համար: Նա նաև նշել է, որ Իրանը շարունակում է աշխատել մեծ հեռավորության նոր բալիստիկ հրթիռների ստեղծման վրա:










































