Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան է այցելել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Մելիան այսօր և վաղը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի քաղաքական շրջանների հետ։ Ակնկալվում է, որ նա հանդիպումներ կունենա նաև մի շարք պաշտոնատար անձանց ու հասարակական կազմակերպությունների հետ։
Մելիայի ադրբեջանական այցն ավարտվում է հունիսի 17-ին։