Tuesday, 23 06 2026
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը

Գյուղացիների վրա մունաթ գալուց առաջ Կարեն Կարապետյանը պետք է իր տված խոստումը կատարեր

Հայաստանի կառավարությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարի նույնպես չեն դավաճանել անցած տարվա իրենց գործելաոճին ու շարունակում են մեծ-մեծ թվերով տնտեսական աճ ցույց տալ: Ավելին՝ ոգևորվելով անցած տարի հրապարակ նետած թվերով, կամ գուցե նաև հավատալով այդ թվերին՝ այս տարի անգամ գերազանցել են դրանք: Վերջին նման ցուցանիշը հրապարակել են անցած շաբաթ, և դա վերաբերում է հունվար-փետրվար ամիսների տնտեսական «զարգացումներին»: Այդպիսով, վիճվարչությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է 8․6 տոկոս տնտեսական ակտիվություն 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընդ որում, այնպես չէ, որ այդ աճը արձանագրել է անցած տարվա զրոյական իրավիճակի նկատմամբ՝ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին էլ, երբ Կարեն Կարապետյանը նոր էր վարչապետ նշանակվել ու իր ոգևորության և խոստումների վերելքին էր, վիճվարչությունը հրապարակեց 6․2 տոկոս ակտիվություն: Իսկ այս տարի դրա նկատմամբ 8․6 տոկոս աճն արդեն պետք է որ ցնցող էֆեկտ ունենար: Ուրեմն մեր երկրի տնտեսությունը զարգանում է մի այլ տեմպով, ու այդ աճը անցած տարվա բարձր աճի հետ միասին, չտեղավորվելով մեր գրպաններում, մեր տներում ու անգամ մեր երկրում՝ պետք է դուրս թափվի: Այդ աճը պետք է մոլեգնի մեր քաղաքներում ու գյուղերում և անողոք կերպով ոչնչացնի իր դեմը ելած աղքատութանն ու թշվառությանը:

Անցած տարի հայտնի դարձավ, որ աղքատության շեմը Հայաստանում 29․4 տոկոս է, իսկ նման տնտեսական աճի պարագայում այն պետք է որ մեծ ցուցանիշով նվազած լինի:

Աղքատության վերաբերյալ նոր զեկույցը կհրապարակվի առաջիկայում, ու մենք կիմանանք, թե 2017-2018թթ. իր ցույց տված բարձր տնտեսական աճի պարագայում ԱՎԾ-ն որքան է կրճատելու աղքատությունը: Իսկ մինչ այդ, արդեն իսկ հայտնի է դարձել, որ 2017թ. Հայաստանից հեռացել ու այլևս չի վերադարձել 37․5 հազար մարդ: Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ՝ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են:

Վերջերս լրատվամիջոցները ռեպորտաժներ են պատրաստում Լոռու մարզի Սարչապետ համայնքի վերաբերյալ, որտեղ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները ներկայացնում են արտագաղթի դաժան պատկերը: Ուսմասվարի ներկայացմամբ՝ վերջին շրջանում յուրաքանչյուր տարի 20-25 աշակերտ է անվերադարձ մեկնում Ռուսաստան: Եվ եթե անկախության տարիներից առաջ դպրոցն ունեցել է ավելի քան 1000 աշակերտ, 10 տարի անց՝ մոտ 250 աշակերտ, այժմ ունի ընդամենը 150 աշակերտ: Գրեթե նույն պատկերն է նաև մյուս համայնքներում ու գյուղերում, հակառակ դեպքում կառավարությունը գյուղեր ու դպրոցներ չէր միավորի ու օպտիմալացնի:

Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչի, կամ որ ոլորտների շնորհիվ է ԱՎԾ-ն ակտիվության բարձր ցուցանիշ ներկայացնում: Օրինակ՝ 22․7 տոկոսով աճել է շինարարությունը: Նման ցուցանիշի պարագայում մտածում ես, թե մեր երկրում շինարարական բում է տեղի ունեցել, և վերադարձել են 2000-ականների տարիները, երբ այդ ոլորտի 30-40 տոկոս աճի արդյունքում տնտեսության երկնիշ՝ 12-13 տոկոս աճ էր գրանցել: Իհարկե, այս դեպքում էլ բազմաթիվ վիճահարույց խնդիրներ կան, որոնց մամուլը բազմիցս է անդրադարձել, բայց գոնե Երևանի կենտրոնում այդ աճը նկատելի էր իրար վրա լցված նորակառույց բնակելի շենքերով: Բայց երբ ստուգում ես, թե այս տարվա աճը բացարձակ թվերով ինչքան է կազմում, հասկանում ես, որ ծիծաղելի իրավիճակ է: Հունվար փետրվար ամիսներին տեղի է ունեցել ընդամենը 21․6 մլրդ դրամի կամ 44 մլն դոլարի շինարարություն: Համեմատության համար նշենք, որ հրապարակումների համաձայն՝ մի քանի տարի առաջ միայն Երևանի կենտրոնում կառուցված «Հիլթոն» հյուրանոցի վրա ծախսվել է մոտ 23 մլն դոլար: Բայց այս տարվա աճը նման մեծ թվով է արձանագրվել այն պատճառով, քանի որ անցած տարվա նույն ժամանակահատվածում շինարարությունը մոտ 14 տոկոս անկում էր ունեցել: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ նման իրավիճակում «Հիլթոնի» նման երկու հյուրանոցի չափ կառուցումը մեր շինարարությանը նման «ահռելի» աճ է բերում:

Արտաքին առևտրաշրջանառությունն է զգալի ավելացել, և ԱՎԾ-ն դեռ պետք է ներկայացնի կառուցվածքը, թե հատկապես որ ապրանքներն են ավելի շատ արտահանվել կամ ներմուծվել, որ հասկանալի դառնա այդ աճը: Եվ չի բացառվում, որ այս տարի նույնպես արտահանումն աճել է հանքաարդյունաբերության, իսկ ներմուծումը՝ դրսից ստացած տրանսֆերտների ավելացման շնորհիվ:

Տնտեսական աճի գլխավոր պատասխանատու վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի օր առաջ Գեղարքունիքում մարզի ու համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «զարգացող երկրներում քաղաքացիներն աղբահանության համար չեն վճարում, կամ գույքահարկ ու հողի հարկ չեն վճարում»: Նա մունաթ էր գալիս համայնքի ղեկավարների վրա, որ չեն բարեկարգում փողոցներն ու չեն «դզում զաբորները»: Տրամաբանական է, որ փողոցների բարեկարգման համար պատասխանատու են նաև համայնքապետարանները, բայց դրանց խղճուկ բյուջեն դժվար թե նման գործի համար բավարար լինի: Համայնքապետարանների բյուջեն ձևավորվում է կառավարության հատկացրած դոտացիաների և գյուղացիների վճարած հողի հարկի միջոցով: Կառավարությունը չի ավելացնում այդ դոտացիան, իսկ կիսադատարկ գյուղերի արտագաղթած գյուղացիներն էլ անիմաստ են համարում իրենց անմշակ հողերի համար հարկ վճարել:

Հետաքրքիր է, թե ով պետք է դզի գյուղացիների ծուռումոռ «զաբորները»: Գյուղապետարաները դրա համար նույնպես միջոցներ չունեն, իսկ արտագաղթած գյուղացիները նորից անիմաստ են համարում բարեկարգել իրենց լքված տների ու հողերի ցանկապատները: Իսկ չարտագաղթացների եկամուտները, թոշակներն ու աշխատավարձերը հազիվ օրվա հացի հարց են լուծում, ուր մնաց, թե նման հատկացումներ անեն: Կ. Կարապետյանն ունի՞ ցուցանիշ, թե սեփականացրած հողերի որքան մասն է անմշակ ու լքված: Կ. Կարապետյանը, որ 2016թ. 2018-ի համար աշխատավարձերի ու թոշակների բարձրացում էր խոստանում՝ ինչը չարեց, և հիմա ինչո՞ւ չի հայտարարում, որ ձախողել է իր գործում:

Համայնքապետերի վրա մունաթ գալուց առաջ ինչո՞ւ չի խոստովանում, որ իր ղեկավարած կառավարությունը չի կատարել քաղաքացու նկատմամբ ունեցած իր այդ պարտականությունը: Ու եթե կառավարությունն անցած տարի 7 տոկոս և ավելի տնտեսական աճ է ապահովել, ապա այս տարի աշխատավարձերն ու թոշակները պետք է բարձրացներ, գյուղապետարաններին հատկացվող դոտացիաները համարժեք չափով ավելացներ, որ գյուղերում էլ ճանապարհներ ու «զաբորներ» բարեկարգելու մասին մտածեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում