Հարավային Կորեայի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել սոջա ալկոհոլային ըմպելիքին իշամեղուներ «ավելացնել» և խմել՝ արյան բարձր ճնշումն իջեցնելու և շաքարախտի հետ կապված խնդիրները լուծելու հույսով, գրում է The Daily Mail-ը։
Ավելի «լավ» արդյունքի համար Հարավային Կորեայի բնակիչները ըմպելիքին նաև անձրևավորդեր են ավելացնում, սակայն նման կոկտելների պատճառով կարելի է նույնիսկ խեղդվել։ Գերատեսչության և սննդամթերքի ու դեղորայքի անվտանգության նախարարության համատեղ հայտարարությունում ասվում է, որ խեղդոցի պատճառ կարող է լինել ալերգիկ ռեակցիան՝ միջատների խառնուրդով կոկտել խմելու հետևանքով։
Նման կոկտելներ սկսել են տարածել համացանցային խանութները, որոնք սկսել են հին բաղադրատոմսով պատրաստված ըմպելիք վաճառել։ Մարդիկ շղթայաբար սոցկայքերում տարածել են «դեղորայքի» պատրաստման եղանակը։







































