Big Pictures ֆոտոգործակալության նախկին ղեկավար Դարին Լայոնսը հաղթել է Ավստրալիայի Ջելոնգ քաղաքի քաղաքապետի ընտրություններում, հայտնում է The Age պորտալը:
Նրա օգտին քվեարկել է 130 հազար ընտրողների 30 տոկոսը: Նրա մրցակցի՝ գործարար Ստեֆանի Աշերի օգտին քվեարկել է կրկնակի քիչ մարդ:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Լայոնսը հայտարարել է, որ քաղաքի բնակիչներն ընտրել են «փոփոխությունը, երիտասարդությունն ու էներգիան»:
Մամուլը Լայոնսին բազմիցս անվանել է «պապարացիների արքա»:









































