Գերմանիայի ոստիկանական արհմիության ղեկավարն առաջարկել է խլել հակասեմիթ ծնողների երեխաներին՝ ի պատասխան երկրի դպրոցներում հրեաների նկատմամբ հերթական ճնշումներին։
«Իշխանությունները պետք է վճռականորեն կանխեն հակասեմիթիզմի ցանկացած դրսևորում, նույնիսկ եթե դա ներգաղթյալների կողմից է ցուցաբերվում»,– հայտարարել է DPolG արհմիության ղեկավար Ռայներ Վենդտը։
«Եթե երեխաներին մեծացնում են հրեաների նկատմամբ ատելության մթնոլորտում, պետք չէ վախենալ խլել նրանց նման ընտանիքներից»,– ասել է Վենդտը։
Վենդտի այս հայտարարությունը վերջերս տեղի ունեցած դեպքի արձագանքն է, երբ համադասարանցի մուսուլման տղան հրեա աղջկան ասել էր, որ նա արժանի է սպանվելու՝ իր հավատքի պատճառով։ Եվ սա արդեն երրորդ դեպքն էր Բեռլինում՝ վերջին 12 ամիսների ընթացքում։










































