Էրդողանը կարողացավ փողոցային պահվածքը տեղափոխել քաղաքական հարթություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Իրանին, Թուրքիային և Ռուսաստանին կապող շահերը այժմ շատ են․ «Հայաստանը պետք է զգոն լինի»
Թուրքագետը չի կարծում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հեշտությամբ զիջել իր հեռահար դիրքերը Մերձավոր արևելքի նկատմամբ, խաղը շարունակվում է․ «Հեռու եմ այն մտքից, որ թուրքական զորքերը դուրս կգան այն տարածքներից, որը զբաղեցնում են Սիրիայում: Մերձավոր արևելքում իրավիճակը գնալով տաքանում է, խաղացողները շատ են»:









































