Անջելինա Ջոլին որոշել է Բրեդ Փիթի համար սրտի տեսք ունեցող կղզի գնել, գրում է Mirror-ը:
Պետրա կղզի այցելելուց հետո Ջոլին այնքան է տպավորվել կղզու գեղեցկությամբ, որ որոշել է այն գնել ամուսնու 50-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Դերասանուհուն ոգևորել է հատկապես այն փաստը, որ կղզում կա Բրեդ Փիթի սիրելի ճարտարապետ Լլոյդ Ռայթի նախագծած երկու տուն:
Ջոլին որոշել է, որ կղզին հիանալի նվեր կլինի Փիթի ծննդյան կապակցությամբ:
Կղզին գտնվում է Նյու Յորքից հյուսիս: Կղզու արժեքը 20 մլն դոլար է:











































