ԱՄՆ-ում YouTube ընկերության գրասենյակի վրա հարձակումը տեղի է ունեցել կենցաղային վեճի պատճառով, հաղորդում է ABC-ն։
Ոստիկանությունում հայտնել են, որ հրաձգությունն ահաբեկչության հետ չեն կապում։
«Իրավապահ մարմիններում երկու աղբյուր ABC-ին ասել են, որ այժմ YouTube-ի գլխավոր գրասենյակի միջադեպը նման է կենցաղային վեճի արդյունքի։ Նրանք ասել են, որ միջադեպն ահաբեկչության նման չէ»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ կասկածյալի անձը նախապես հաստատել են։ Նա Հարավային Կալիֆորնիայում բնակվող 34-ամյա Նասիմ Ագդամն է։ Նշվում է, որ նա կապ չունի YouTube ընկերության հետ, իսկ նրա ենթադրյալ զոհը 36-ամյա տղամարդն է, որը կրիտիկական վիճակում է։











































