Ավստրալական ընտանիքը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ մայրաքաղաք Կանբերայում գտնվող իր մասնավոր տանը տեղակայելով ավելի քան կես միլիոն սուրբծննդյան լույսեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այսօր առավոտյան Ռիչարդսների ընտանիքի ռեկորդը պաշտոնապես հաստատվել է Գինեսի գրքի ներկայացուցիչ Քրիս Շիդիի կողմից, ով առանձնատանը հաշվել է 502.165 հազար լամպ: Ինչպես նշում է գործակալությունը, Ռիչարդսներն արդեն 2001 թվականին հայտնվել էին Գինեսի ռեկորդների գրքում՝ տունը զարդարելով 331.038 հազար գունավոր լամպերով, սակայն անցած տարի նրանց ռեկորդը գերազանցել էր Լագրանջվիլների ընտանիքը՝ Նյու Յորքից, որն իր տունը զարդարել էր 346.283 հազար սուրբծննդյան լույսերով:
Ինչպես հայտարարել են Ռիչարդսները՝ իրենց տունը մոտ ժամանակներս բաց կլինի վճարովի այցելության համար: Հավաքված միջոցները նրանք կուղղեն բարեգործությանը:
Իմանալով ռեկորդակիրների մտադրության մասին՝ տեղի էներգետիկ ընկերությունը որոշել է անվճար նրանց տրամադրել 2.3 հազար դոլարի էլեկտրաէներգիա:











































