Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի հրամանատարներ Վալերիյ Հերասիմովը և Հուլուսի Աքարը բանակցություններ են անցկացրել Անկարայում: Այդ մասին տեղեկացրել է Guildhall-ը՝ հղում կատարելով թուրքական գլխավոր շտաբի հաղորդագրությանը:
«ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար Վալերիյ Հերասիմովը ապրիլի 3-ին այցելել է մեր գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարին»,- ասվում է թուրքական գլխավոր շտաբի Twitter-յան էջում տարածված հաղորդագրության մեջ:
Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը գտնվում է Թուրքիայում, որտեղ բանակցություններ է անցկացնում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և մասնակցելու է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Սիրիայի հարցով գագաթնաժողովին:









































