Monday, 08 06 2026
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Հորեղբայրը դանակով մահաբեր ծանր վնասվածք է հասցրել եղբորորդուն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Պետրոսյանի գործի դատավարությունը:

39-ամյա Գրիգորը 2013 թվականի սեպտեմբերի 3-ի երեկոյան իր ընկերուհի Անահիտի հետ գտնվել է Երևանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի դիմաց տեղադրված տնակում, որտեղ ոգելից խմիչք է օգտագործել:

Գիշերվա ժամը 1-ին այդ տնակ են գնացել Գրիգոր Պետրոսյանի եղբորորդի Վահագնը և քրոջորդի Հրաչը:

Վահագնը, տնակում տեսնելով հորեղբոր ընկերուհուն, հայհոյել է նրան:

Հորեղբայրը վիճաբանել է եղբորորդու հետ:

Վեճը վերածվել է կռվի: Գրիգորը տնակի խոհանոցից վերցրել է խոհանոցային մեծ դանակը, դրանով մեկ անգամ հարվածել է Վահագնի ձախ ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Հարվածի հետևանքով տուժողն ստացել է ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վնասվածք, ազդրի խորանիստ մկանների, մակերեսային և ընդհանուր ազդրային երակների, որովայնամզի, հետորովայնամզային տարածության վնասում, արտաքին և ներքին առատ արյունահոսություն, որը ժամեր անց հանգեցրել է հեմոռագիկ շոկի:

Վնասվածքն ստանալուց հետո Վահագնը հորաքրոջ որդու հետ գնացել է իրենց տուն՝ Սիլիկյան թաղամաս:

Մորը նա ճիշտը չի ասել դանակի հարված ստանալու վերաբերյալ, այլ խաբել է, թե վայր է ընկել ու վնասել ազդրը:

Մայրը մշակել է վերքը: Վահագնը քնել է:

Այս ամբողջ ժամանակը նրա կյանքից հոսող, կյանքը սպառող ժամանակ էր, որովհետև երիտասարդին շտապ բժշկական, վիրաբուժական օգնություն էր անհրաժեշտ: Ցավոք, միայն առավոտյան, երբ արթնացել ու գանգատվել է, որ շատ վատ է զգում, շտապօգնություն են կանչել: Վահագնը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն վիճակը շատ ծանր էր:

Ուշ երեկոյան նա, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Սովորաբար ենթադրում են, թե ազդրի շրջանում կենսական կարևոր օրգաններ չկան, ազդրի շրջանում պատճառված վնասվածքի դեպքում ոչ միշտ են անհապաղ բուժօգնության դիմում, ինչը դառնում է ճակատագրական: Բազմաթիվ երիտասարդներ ազդրի շրջանի, այնտեղ տեղակայված մեծաքանակ արյունատար անոթների վնասվածքի, առատ արյունահոսության ու հեմոռագիկ շոկի պատճառով մահացել են՝ հենց անհապաղ բուժօգնության չդիմելու հետևանքով: Սրանք մահեր են, որ կարող էին կանխվել, եթե մարդիկ տեղյակ լինեին սպառնացող վտանգի լրջության մասին: Հնարավոր է՝ սրտին հասցված վնասվածքի դեպքում մարդը փրկվի, բայց ազդրի վնասվածք ստացածին փրկել չհաջողվի…

Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հարազատ եղբորորդուն մահվան ելքով ծանր վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հայտնել է, թե զայրացել է ընկերուհու հասցեին Վահագնի հնչեցրած հայհոյանքի պատճառով: Խոհանոցից վերցրել է մեծ, առանց բռնակի դանակը, մեկ անգամ խփել է Վահագնին, որից նա ընկել է: Հետո ինքը ճանապարհել է ընկերուհուն, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ Վահագնն ու Հրաչը գնացել են: Ինքը մաքրել է դանակի վրայի արյունը, հետագայում դանակը նետել է Երևանի Չեխովի փողոցի աղբամաններից մեկի մեջ:

Այդ աղբամանի միջից էլ Գրիգորի մատնանշմամբ 30 սմ երկարությամբ դանակը հայտնաբերվել է իրավապահների կողմից:

Գրիգոր Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 8 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 5-ից:

Գրիգոր Պետրոսյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 312 հազար 236 դրամ՝ որպես փորձաքննությունների կատարման հետ կապված դատական ծախս:

Տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալն իրենց հորեղբայրն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում