Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ սկսվում է Արման Թադևոսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Արման Թադևոսյանը 2011 թվականի հոկտեմբերին ամուսնացել է 1996 թվականի փետրվարի 11-ին ծնված 15-ամյա աղջկա հետ, վարել է ամուսնական կյանք:
2011-ից մինչև 2013 թվականի օգոստոսը Թադևոսյանը կնոջ հետ բնակվել է Մոսկվայում, ամուսնական կյանքի ընթացքում հաճախ վիճաբանել է կնոջ հետ, ծեծի ենթարկել նրան՝ «յուրաքանչյուր անգամ ձեռքով 4-5 անգամ հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին ու պատճառելով ֆիզիկական ցավ»:
Արման Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 և 141 հոդվածներով:
Թադևոսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:











































