Դպրոցի տարածք զենք մտցնելու դեմ պայքարի հետաքրքիր տարբերակ են մտածել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում: Բոլոր աշակերտներին պարտավորեցրել են դպրոցական իրերը բերել թափանցիկ ուսապարկերով:
Դպրոցում գտնում են, որ սրա շնորհիվ ուսուցիչները կկարողանան վերահսկել դեռահասներին և նախօրոք տեսնել, թե արդյոք նրանցից որևէ մեկը զենք չի մտցնում դպրոցի տարածք:

Նոր թափանցիկ ուսապարկերը աշակերտներին լիովին անվճար են բաժանվելու:











































