Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է:
Այս մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ով տեղում ծանոթացել է կատարվածին, շրջեց արագ սննդի կետի ներսում: Նրա խոսքով՝ նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է:
Նախարարը դժվարացավ պատճառների մասին այլ մանրամասներ ասել՝ նշելով, որ քննիչները և տեխնիկական անվտանգության փորձագետներն աշխատում են:
Տոնոյանի խոսքով՝ ԱԻՆ-ը մինչև պայթյունը որևէ գործառույթ չի ունեցել՝ հսկելու բալոնների անվտանգությունը: «Պատճառները կարող են տարբեր լինել. կարող է ճնշման տատանում լինել, կարող է ավելի լինել ճնշումը բալոնում: Այս պահին ճիշտ չէ որևէ մեղավորի մասին խոսելը»,-ասաց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ հրդեհատեխնիկական անվտանգության խնդիր այս դեպքի հետ կապված չկա, սակայն ՌԴ Կեմերովոյի հրդեհի դեպքից հետո բոլոր տեղերում խստացված ստուգումներ են անցկացվում:











































