Իրանում ցնծությամբ են ընդունել Ժնևից վերադարձած բանակցողներին, ովքեր «վեցյակի» հետ ստորագրել էին միջուկային համաձայնագիր՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ բանակցողներին շրջապատել է հիացած բազմությունը:
Իրանական շատ թերթեր իրենց առաջին էջերին ողջունել են համաձայնագրի ստորագրումը: Լիբերալ Etemaad օրաթերթը լույս է տեսել «Այստեղ՝ Իրանում, բոլորը երջանիկ են» վերտառությամբ:
Սոցցանցերում ևս հրապարակվել են շատ ուրախ հաղորդագրություններ:
Թղթակիցների կարծիքով՝ իրանցիների այս ոգևորությունը պայմանավորված է առաջին հերթին մեկուսացումից երկրի դուրսբերմամբ և միջազգային պատժամիջոցների մասնակի վերացմամբ:









































