Աֆրինում ռազմական գործողությունները շարունակվում են և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը,– հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ամենասկզբից մինչ օրս 3872 ահաբեկիչ են ոչնչացրել։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ցանկացած պահի կարող է նոր ռազմական օպերացիա սկսել Սիրիայում։
Էրդողանն ասել է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի նպատակը՝ ահաբեկիչներն են։
Նշվում է նաև, որ այսօր Թուրքիայի ռազմա–օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել PYD/YPG ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ, ովքեր սիրիական Աֆրինի գրավումից հետո թաքնվում են լեռներում։









































