ԱՄՆ Օկլահոմայի նահանգում երկու ոչ սովորական ընկերներ են ապրում՝ արտաքին միևնույն առանձնահատկություններով տղան ու կատուն։
Յոթամյա Մեդենը ծնվել է հետերոքրոմիայով՝ տարբեր գույների աչքերով և նապաստակի շրթունքով։ Եվ եթե վերջին թերությունը կարելի է ուղղել վիրահատական միջամտությամբ, ապա հետերոքրոմիան հավերժ է մնում։ Տղայի արտաքինը անտարբեր չէր թողնում երեխաներին։ Նրանք շատ ժամանակ անհանդուրժող են, և տղան չէր կարողանում դպրոցում ընկերներ ձեռք բերել, նրան ծաղրում և վիրավորում էին։

Սակայն մի անգամ Մեդենի մայրը անսովոր կատվի լուսանկար է տեսնում Facebook–ում։ Այն տեղադրել էին կենդանիների փրկությամբ զբաղվող խմբի անդամները։ Այդ համընկնումը այնպես է զարմացնում ընտանիքի անդամներին, որ նրանք առանց երկմտելու որոշում են կենդանուն որդեգրել։
Մենք անմիջապես չհասկացանք, որ այս կատուն դառնալու է մեր ընտանիքի մասնիկը։ Նա ոչ միայն նապաստակի շրթունքով է, այլ նաև հետերոքրոմիա ունի, ինչպես մեր տղան։ Նրանք պարզապես ստեղծված են մեկը մյուսի համար, որպեսզի ընկերներ դառնան,– պատմում է տղայի մայրը։

Կատվի հայտնվելը իր կյանքում ամբողջովին փոխել է տղայի կյանքը։ Այժմ նա իրեն այլևս միայնակ և կորած չի զգում։ Կատվի անունը Լունա են դրել։ Տղայի մայրը սոցցանցում տեղադրել է նրանց լուսանկարը։ Օգտատերերն իրենց մեկնաբանություններով ամեն կերպ քաջալերում ու աջակցում են ընտանիքին ու հիանում են այս ընկերությամբ։











































