ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել՝ կիրակի հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ փոխանցում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Ուկրաինացիները եվրոպական ժողովուրդ են: Եվ Եվրամիությունը պատրաստ է Ասոցացման համաձայնագիր ստորագրել՝ օգնելու արդիականացնել նրանց երկիրը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել էր դադարեցնել համաձայնագրի կնքման նախապատրաստությունները՝ որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությամբ:
Ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի ճնշման մասին եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունների՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ու շանտաժի մասին հայտարարություններն անհիմն են ու անհեթեթ:












































