Մեգան Մարքլի նախկին ամուսինը՝ հոլիվուդյան պրոդյուսեր Թրեվոր Էնգելսոնը դարի թագավորական հարսանիքից առաջ որոշել է աշխարհին պատմել դերասանուհու հետ իր բաժանման սկանդալային մանրամասները։ Էնգելսոնը պնդում է, որ դեռևս ցասման մեջ է այն պատճառով, որ Մարքլն իրեն թողել է։

Թրեվոր Էնգելսոնը պատմել է, որ Մեգան Մարքլի հետ հանդիպել իրենք սկսել են 2004 թվականից, իսկ 2013-ին զույգը բաժանվել է։ Սակայն պրոդյուսերին դուր չի եկել հարաբերությունները խզելու ձևը։ Տղամարդու խոսքերով՝ Մեգանը հարաբերություններ չի պարզել, այլ պարզապես իրեն փաստի առաջ է կանգնեցրել՝ փոստով ուղարկելով ամուսնական մատանին։

Ինքը՝ Մեգանը, մի քանի անգամ ասել է լրագրողներին, որ պարզապես հոգնել էր այն կենսակերպից, որ ուներ Թրեվորի հետ ամուսնական կյանքում։ Ի պատասխան՝ ռեժիսորն իր նախկին կնոջը մշտապես վերահսկող և քմահաճ անձնավորություն է անվանել։









































