Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքում, որտեղ «Յադրովո» պոլիգոնի դեմ բողոքի ակցիայի էին դուրս եկել հարյուրավոր տեղի բնակիչներ, դպրոցականը դիմել է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։
Այս մասին հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը։
https://www.facebook.com/tvrain/videos/10155860899753800/
«Ինչու՞ իշխանությունները չեն փակում «Յադրովոյի» աղբակույտը։ Ինչու՞ Պուտինը չի գալիս այստեղ և մեզ հետ չի շնչում այս օդը»,– հաղորդել է ռուս դպրոցականը։
Դրանից հետո երեխան հայտարարել է, որ իշխանությունները պետք է ազատվեն աղբակույտ դարձած պոլիգոնից։ «Ես չեմ ուզում մահանալ 11 տարեկանում»,– ասել է դպրոցականը՝ դիմելով Պուտինին։











































