Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, խոսելով 2014 թվականի Աշխարհի առաջնության մասին, ընդգծել է, որ ուրախ է Պորտուգալիայի հավաքականի համար, որն անցումային խաղերի արդյունքում ձեռք է բերել մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր:
«Իհարկե, ես ուրախ եմ, որ Պորտուգալիայի հավաքականը մասնակելու է մրցաշարին: Աշխարհի լավագույն ընտրանիները պետք է մասնակցեն Աշխարհի առաջնությանը, քանի որ եթե ցանկանում ես լինել ուժեղագույնը, ապա պետք է հաղթես լավագույններին:
Լավ է, որ Քրիշտիանու Ռոնալդուն մասնակցելու է մրցաշարին: Նա մեծագույն ֆուտբոլիստ է: Այժմ բոլորը խոսում են, որ նա շատ լավ է խաղում, սակայն նա արդեն մի քանի տարի հիանալի է հանդես գալիս ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում»,- ասել է Մեսսին:


































