Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում տարեց կնոջը վռնդել են սոցիալական կացարանից բարձր ձայն ունենալու պատճառով: Ձայնալարերի հիվանդության պատճառով ծեր կինը խոսում է բարձր, ականջ ծակող ձայնով, որ շոգենավի ազդանշան է հիշեցնում:
Հարևանները բողոքել են աղմուկից, և տեղի իշխանությունները որոշել են չեղարկել տարեց կնոջ պայմանագիրը կացարանի վարձակալության վերաբերյալ:
Կինը դիմել է դատարան, բայց չի կարողացել չեղյալ համարել որոշումը: Նա նորից վիճարկել է դատարանի որոշումը՝ փորձելով ապացուցել, որ բարձր ձայնը հոգեկան հիվանդության ախտանիշ է, և այն անվերահսկելի է:
Դատարանը պարզել ե, որ ձայնալարերի հիվանդությանը զուգահեռ կինը տառապում է նաև պարանոյալ շիզոֆրենիայով: Փաստաբանը կոչ է արել խնդրի այընտրանքային լուծում գտնել, օրինակ՝ ուժեղացնել բնակարանի ձայնամեկուսիչ շերտը: Սակայն դատարանը կնոջը բնակարանից արտաքսելու վերաբերյալ որոշումը չի չեղարկել:









































