Ամերիկյան Կանզաս–Սիթի քաղաքի բնակչուհին սխալմամբ իր աղջիկներին ֆենսիկլիդին է տվել (որը թմրանյութ է համարվում)՝ վանիլի փոխարեն։ Այս մասին հաղորդում է Fox News 6-ը։
Կինը պնդում է, որ առավոտյան նախաճաշին երեխաների համար քաղցր բլիթներ է պատրաստել և ավելացրել է մուգ սրվակի պարունակությունը, որի մեջ, ինչպես ինքն էր կարծում, վանիլի հյութ պետք է լիներ։ Իրականում այնտեղ ֆենսիկլիդին է եղել։ Նախաճաշից հետո նա և իր երեք աղջիկները, որոնցից մեկը 16 տարեկան է, մյուս երկուսը դեռ մեկ տարեկան չկան, հիվանդանոց են ընկել։

Բժիշկների հավաստմամբ տուժածների վիճակը կայուն է։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փորձում է պարզել, թե արդյոք երեխաները պատահմամբ են ստացել թմրանյութը։
Կինը կասկածում է, որ թմրանյութը տանը թողել է իր նախկին ընկերոջ բարեկամը, ով իրենց տանն է ապրել։











































