Շոտլանդիայում առաջին անգամ որոշում է ընդունվել անկախության հանրաքվե անցկացնելու ժամկետների և Մեծ Բրիտանիայից անջատվելու մասին: Լոնդոնի հետ բանակցությունների և անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար հանրաքվեի նախաձեռնողներից պահանջվել է կես տարի:
Անկախությանն անցման փուլային ծրագրերը և հօգուտ նման որոշման փաստարկները ներկայացված են, այսպես կոչված, Սպիտակ գրքում՝ պետական օրենսդրական փաստաթղթում՝ նվիրված Շոտլանդիայի ապագա անկախության սկզբունքներին:
Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթարջենի խոսքերով՝ հանրաքվեի շեմին «Սպիտակ գրքին» պետք է ծանոթանան բոլոր ընտրողները՝ համոզվելու համար անկախության առավելությունների մեջ:
Լոնդոնում պաշտոնական Էդինբուրգի գործողությունները կոշտ քննադատության են արժանացել, քանի որ այնքան էլ կոռեկտ չէ խոսել կոնկրետ ամսաթվի մասին, քանի դեռ ժողովուրդն իր խոսքը չի ասել:
Անկախության հանրաքվեն նախաձեռնել է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որի ղեկավարը Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդն է: 2012-ի սկզբից նրանք անցկացնում են հասարակական շարժում՝ «Այո՝ Շոտլանդիային», որի արդյունքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համաձայնագիրն էր՝ 2014-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Սալմոնդի կուսակցությունը խոշոր օֆշորային նավթահանքերը և Շոտլանդիայի վերականգնվող էներգիայի աղբյուրները կարևոր խաղաքարտ է համարում նման բանակցություններում:
Հանրաքվեի դրական արդյունքների դեպքում, որը տեղի կունենա 2014-ի սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից կառանձնանա 2016-ի մարտի 24-ին:











































