Ճապոնացիները մեծ համբավ են վայելում օրիգամի կոչվող այս հիանալի արվեստով, որի էությունը հետևյալն է. թուղթը ծալելու տեխնիկայով ստացվում են զանազան դեկորատիվ պատկերներ:
Ճապոնական սննդարվեստում վերջին միտումները ներառում են օրիգամիի կիրառությունը մանդարինի կեղևով: Մանդարինի ճկուն կեղևները կարող են ստանալ բազմաթիվ ձևեր: Արվեստի այս նոր տեսակն կոչվել է միկան-արտ (ճապոներեն mikan՝ մանդարին բառից):
Շատ մասնագետներ օգտագործում են ոչ միայն կեղևը, այլ նաև պտուղը: 2010-ին Ճապոնիայում հրատարակվել է գիրք՝ 25 «մանդարինային կերպարների» պատրաստման մասին:












































