shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Daewoo Nexia մակնիշի 449 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հարվածել մթերային խանութի տաղավարին և բախվել «Մաքս» պիցցա բարի դռանը:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































