Եվրոպայում պետությունների մի խումբ է ձևավորվել, որոնց քաղաքական ղեկավարությունը կտրականապես դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն, հաղորդում է Reuters-ը։
Այդ պետություններն են՝ Ավստրիան, Իսպանիան և Իտալիան։ Իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները փորձում են Եվրամիության այդ երկրների գործընկերներին համոզել, որ անհրաժեշտ է կրկին պատժամիջոցներ սահմանել իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք կապված են Իրանի հրթիռային ծրագրի, «Հըզբոլլահ» խմբավորման, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Reuters-ը հավելում է, որ Փարիզում, Լոնդոնում և Բեռլինում պատրաստ են նման միջոցների դիմել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանգստացնելու համար, որը սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից։









































