ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ընդունել է, որ չպետք է հրապարակավ սպառնար ծեծել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կանանց վերաբերյալ նրա վուլգար արտահայտությունների պատճառով։
Այս մասին Բայդենը ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ես չպետք է ասեի այն, ինչ ասել եմ»,– ասել է Բայդենը «Pod Save America»-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ Բայդենը նկատել է, որ չպետք է դա ասեր երկրորդ անգամ, ինչը նա արել է անցյալ շաբաթ Մայամիի համալսարանում։
Բայդենի այս արտահայտությանը արձագանքել է հենց Թրամփը՝ իր Twitter–ում։
«Բայդենը փորձում է ցույց տալ, որ ինքը «լավ» տղա է։ Իրականում նա թույլ է՝ թե՛ մտավոր, թ՛ե ֆիզիկապես։ Բայց այնուամենայնիվ, նա որոշել է սպառնալ ինձ ֆիզիկական հաշվեհարդարով։ Նա ինձ չգիտի, բայց շատ արագ և ուժեղ կընկներ ու ամբողջ ընթացքում լաց կլիներ։ Պետք չէ սպառնալ, Ջո»,– գրել է Թրամփը։









































