ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շամազանովը անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փողոցային պայքարի ժամանակ չի բացառվում փակեն Բաղրամյան պողոտան։ Շարմազանովը նախ վստահեցրել է, թե ՀՀԿ–ն դեռ չի քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։
«Որևէ մեկը իրավունք չունի խոչընդոտել ոչ Շարմազանովի, ոչ Փաշինյանի սահմանադրական իրավունքը Ազգային ժողովում քվեարկություն իրականացնելու առումով։ Եթե «Ելք» խմբակցությունը ունենար մեծամասնություն, որևէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը ու որոշելու իրավունքը՝ ով լինի վարչապետ, ինչպե՞ս կվերաբերվեին»,–ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով, «Հայաստանը Նովգորոդի վեչեն չէ», որ ով բարձր գոռար, նա էլ իշխանություն ունենար։











































