Հայաստանը չպետք է մեծ սպասելիքներ ունենա Ռուսաստանից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայաստանը ձեռնտու պայմաններով է զենք ձեռք բերում Ռուսաստանից: Շնից մազ պոկելն էլ օգուտ է,բայց Հայաստանը չպետք է մեծ սպասելիքներ ունենա Ռուսաստանից: Մոսկվան իր շահերն ունի:»,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետը անդրադարձավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր հասանովի՝ Թուրքիա այցին․ «Թուրքիան ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում թուրքական գործոնը ուժեղ է: Թուրքիան իրեն մատուցում է տարածաշրջանի գերտերություն:Հասանովը Թուրքիա գնացել էր հաշվետվություն տալու»:








































