Գաղտնիք չէ, որ արական սեռի շատ ավտոսիրողներ համարում են, որ Porsche Macan քրոսովերը կանանց համար է: Այս դեպքում գերմանական ավտոարտադրողը հասել է իր ուզած արդյունքին:
Ինչպես AvtoVesti-ին պատմել է SUV մոդելների գծով Porsche-ի տնօրեն Հանս-Յուրգեն Վելերը, ընկերությունն ուզում է, որպեսզի կանայք ավելի հաճախ ձեռք բերեն իրենց մեքենաները:
Դրանից բացի, ընկերությունում ասել են, որ Macan-ը նախատեսված է ավելի երիտասարդ և դինամիկ սերնդի համար, քան Cayenne-ը: Հնարավոր է՝ նաև ավելի պահանջկոտ հաճախորդների համար, ովքեր գիտակցում են, թե ինչի համար են վճարում:
Մեքենան, իրոք, անթերի է նրանց համար, ովքեր փոխադրամիջոցը գնահատում է «գին-որակ», այլ ոչ թե «բրենդ-արտաքին» տեսանկյունից:









































