Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի կառավարության աշխատակազմին։ Այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
«Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 38 730 303,32 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները հետ վերցնել և ամրացնել «կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին», -ասված է որոշման նախագծում։
Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից։
Կառավարության կառուցվածքի մասին նոր նախագծում Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը բացակայում է:









































