Հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը, ով այսօր մասնակցում էր ՍԴՀԿ իններորդ համագումարին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ավանդական կուսակցությունները չեն տապալվում, դրանք կան, պետք է լինեն և շարունակեն իրենց ապագան:
Նա ընդգծեց, որ երեք ավանդական կուսակցություններն Հայաստանում իրենց պարտավորություններից հեռացել են, և սա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում այսօր վաթսունից ավելի կուսակցություն կա, իշխողն էլ ՀՀԿ-ն է:
«Ավանդական կուսակցությունների մեղքով է հանցանքը»,- ասաց նա և հավելեց, որ ՍԴՀԿ-ն վերջին համագումարում ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ իր դիրքորոշումը կունենա, բայց վերապահումներով:
Մեր զրուցակիցն ասաց, որ մեր շահերը կախված են Ռուսաստանից, մենք շրջապատված ենք թշնամիներով, մենք Վրաստանի վրա չենք կարող հույս դնել, ռուսական բանակն է այսօր մեր սահմաններին կանգած: Մենք մեր բանակով եթե հզոր Թուրքիայի դեմ մնանք, չենք կարող գլուխ հանել: «Ռուսական ժողովուրդը պաշտպանում է մեր սահմանը, մեր բանակն այնքան հզոր լիներ, որ Թուրքիային տապալեինք»,- ասաց նա:











































